Անկախ կորոնավիրուսից Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը ընթանում է. Զախարովա

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների խնդիրը հետ քննարկել է Սերգեյ Լավրովը, կողմերի հետ կանոնավոր շփումներ են պահպանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի –Sputnik. Անկախ կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակից Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված աշխատանքները շարունակվում են։ Տեղեկությունն ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Կարանտինն ու քաղաքականությունը. ինչո՞ւ Երևանն իրեն հեռու պահեց ղարաբաղյան ընտրություններից

Նա նշել է, որ վերջին շրջանում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ։ Կողմերի հետ կանոնավոր շփում են պահպանում նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։

Նրա խոսքով` ուշադրության կենտրոնում է կորոնավիրուսի թեման և նրա ազդեցությունը բանակցային գործընթացի վրա, ինչպես նաև ԼՂՀ կարգավորման որոշ հարցեր։ Քննարկվում է իրավիճակը սահմանին և շփման գծում։

Արցախի նորընտիր նախագահը Երևանում է

Նշենք, որ կորոնավիրուսի բռնկման հետ կապված արցախյան հակամարտության գոտում ԵԱՀԿ մշտադիտարկումը դադարեցվել է։