Ի՞նչ է սպասում թեթև արդյունաբերությանը. տնտեսվարողներն ու նախարարը քննարկել են խնդիրները

Հայաստանում թեթև արդյունաբերության ոլորտում գործող տնտեսվարողներն իրենց մտահոգություններն են ներկայացրել պարետատան սահմանած պահանջների ու սահմանափակումների վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 ապրիլի- Sputnik. ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպել է թեթև արդյունաբերության ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Նախարարության լրատվական ծառայության հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակում արտադրությունների կազմակերպման հնարավորությունները:

Կորոնավիրուսից տուժած գործարարներին` անտոկոս վարկեր, քաղաքացներին աջակցություն կտրամադրեն

«Տնտեսվարողներն իրենց դիտարկումներն են ներկայացրել արտադրամասերում համավարակի կանխարգելիչ միջոցառումների պարտադիր պահաջների վերաբերյալ: Նշվել են այն խնդիրները, որոնք կարող են առաջանալ արտադրամասերում համաճարակի տարածումը կանխարգելելու նպատակով Պարետատան կողմից նվազագույն պահանջների սահմանման հետևանքով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Էկոնոմիկայի նախարարն ու գործարարներն անդրադարձել են նաև կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների չափանիշներին, ինչպես նաև դրանցում փոփոխություններ կատարելու հնարավորություններին:

ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 92 մլն եվրո աջակցություն

Նախարարը խոստացել է բարձրաձայնված խնդիրները քննարկել կառավարության մյուս անդամների հետ և հնարավորինս սեղմ ժամկետում արձագանքել գործարարների մտահոգություններին ու հարցերին: