ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik․ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հաղթանակի օրվա տոնական միջոցառումները հետաձգել է։ Մայիսի 9-ի շքերթը տեղի չի ունենա կորոնավիրուսի համավարակի պատճառով։
«Համաճարակի հետ կապված ռիսկերը, որի պիկը դեռ չի հաղթահարվել, դեռևս չափազանց բարձր են։ Եվ դա մեզ թույլ չի տալիս հիմա սկսել շքերթի և զանգվածային մյուս միջոցառումների նախապատրաստական աշխատանքները»,-ասել է Պուտինը ՌԴ Անվտանգության խորհրդի նիստում։
«Հաղթանակը կարգուկանոնից և պատասխանատվությունից է կախված». Պուտինը դիմել է ժողովրդին
ՌԴ նախագահի խոսքով` հետաձգվում է նաև «Անմահ գնդի» քայլերթը, այն կանցկացվի ավելի ուշ՝ 2020 թվականի ընթացքում։
Դա նրա աշխատաոճն է․ Պեսկովն ասել է՝ ինչու է Պուտինն այցելել Կոմունարկայի հիվանդանոց
Բացի այդ, նախագահը դիմել է Անմահ գնդի մասնակիցներին․ «Ես կիսում եմ ձեր զգացմունքները, իշխանություններն ամեն ինչ կանեն, որպեսզի վետերանները զգան մեր հոգածությունը»։
Ռուսաստանում կորոնավիրուսի պիկը դեռ չի անցել, արտակարգ միջոցներ են անհրաժեշտ. Պուտին