Մեքենայի մաքսազերծման համար փաստաթղթեր ներկայացրած քաղաքացիները 14 օր ժամանակ ունեն

Ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացում դիտարկվելու են միայն ձախակողմյան ղեկային տեղաբաշխում ունեցող ավտոմեքենաները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի - Sputnik. Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ մինչև ապրիլի 6-ը ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացն իրականացնելու նպատակով, էլեկտրոնային հասցեով փաստաթղթեր ներկայացրած քաղաքացիները կարող են ներկայանալ մաքսային մարմին։

Վրաստանը տուգանում է կարանտինի ռեժիմը խախտած հայաստանցի վարորդներին

«Մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ձեռքբերված, սակայն չմաքսազերծված անձնական օգտագործման տրանսպորտային միջոցների համար մինչև սույն թվականի ապրիլի 6-ի ժամը 23:59-ը՝ garik_minasyan@customs.am էլեկտրոնային հասցեով փաստաթղթեր ներկայացրած քաղաքացիները մաքսազերծման գործընթացը կազմակերպելու նպատակով կարող են ներկայանալ ձևակերպում իրականացնող համապատասխան մաքսային մարմին՝ մինչև սույն թվականի ապրիլի 30-ը ներառյալ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Տնտեսական ծրագրերից օգտվելու քանի հայտ է ներկայացվել. մանրամասնել է փոխնախարարը

Կոմիտեն հիշեցնում է, որ դիտարկվելու են միայն ձախակողմյան ղեկային տեղաբաշխում ունեցող ավտոմեքենաները՝ դրանց մինչև 2019թ. դեկտեմբերի 31-ը ձեռքբերման հիմնավորումը մաքսային մարմնի կողմից ընդունվելու դեպքում:

Երթուղայինների վարորդներն աջակցություն են պահանջում. ինչ են ասում քաղաքապետարանից