Կորոնավիրուսով վարակված մայրն ու երկու ամսական երեխան ապաքինվել են

Կորոնավիրուսով վարակված մայրն ու երկու ամսական երեխան արդեն հիվանդանոցից դուրս են գրվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Կորոնավիրուսով վարակված մայրն ու երկու ամսական երեխան ապաքինվել են։

Sputnik Արմենիայի տեղեկություններով` Հայաստանում կորոնավիրուսով վարակված մայրն ու փոքրիկը բուժում էին ստանում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում։

Մոսկվայում կորոնավիրուսից մահացել է երիտասարդ օպերատոր Հրաչյա Սաղաթելյանը

Մեր հարցմանն ի պատասխան` բուժկենտրոնից հաստատեցին լուրը, որ մայրն ու երեխան արդեն դուրս են գրվել։

Հիշեցնենք, որ մարտի 27–ին ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի ուղիղ եթերում հայտնել էր, որ 2 ամսական երեխայի ու նրա մայրիկի մոտ հաստատվել է կորոնավիրուս։ Նախարարը նշել էր, որ երեխան ընդհանրապես սիմպտոմներ չունի, իսկ մայրիկը երկու օր է ջերմել։

Այս պահի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 1159–ն է։