Հայաստանում արտադրվող թոքերի արհեստական շնչառական ապարատները շուկայական գնից էժան կլինեն

ՀՀ կառավարությունը 90 մլն դրամի դրամաշնորհ հատկացրեց հայկական ընկերությանը՝ թոքերի արհեստական շնչառական սարքերի արտադրության նպատակով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik.Հայաստանում արտադրվող թոքերի արհեստական շնչառական ապարատները շուկայական արժեքից երկու անգամ էժան կլինեն: Տեղեկությունը այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ ներկայացնելով նախարարության առաջարկած նախագիծը՝ թոքերի արհեստական շնչառական սարքերի ստեղծման նպատակով «Ինժիներական ասոցիացիա» ՀԿ-ին առանց մրցույթի, որպես դրամաշնորհ 90 մլն դրամ տրամադրելու մասին:

Կորոնավիրուսի տարածման հայաստանյան կորը կառավարելիության տիրույթում է. վարչապետ

«Ներկայումս, համավարակի պատճառով ամբողջ աշխարհում առկա է ավելի քան 880 000 թոքերի արհեստական շնչառական սարքերի պահանջարկ: Համաշխարհային մեքենաշինական, սարքաշինակա արտադրությամբ զբաղվող ընկերությունները, անգամ փոշեկուլ արտադրող ընկերույուններն իրենց արտադրական ցիկլի մեջ փոփոխություններ են կատարել և սկսել են արտադրել թոքերի արհեստական շնչառական սարքեր»,- ասաց Արշակյանը:

Նախարարը հայտնեց նաև, որ ԱՀԿ-ը մշակել է նման սարքերի արտադրության տեխնիկական պարամետրերի խորհուրդներ, որոնք օգտակար կլինեն նաև հայաստանյան արտադրողների համար:

ՀՀ 85 000 անապահով ընտանիք ֆինանսական աջակցություն կստանան. 13-րդ ծրագիրը հաստատվեց

«Այս ծրագրի իրականացման արդյունքում հնարավորություն ենք ունենում լրացնելու ԹԱՇՍ ներքին պահանջը, աջակցելու առողջապահական համակարգին՝ կորոնավիրուսի տարածման արդյունքում ինտենսիվ բուժման փուլում գտնվող թոքաբորբով հիվանդների բուժման ընթացքում»,- ասաց Արշակյանը:

Բացի ներկա պահին անհրաժեշտ սարքավորումների մատակարարման անհրաժեշտությունից, նախարարի խոսքով, սա նաև հայկական ընկերությունների համար լավ հնարավորություն է մուտք գործել բուժսարքավորումների միջազգային շուկա:

ԱՄՆ-ում Covid-19-ով հիվանդների թիվը գերազանցել է կես միլիոնը․ ինչ է կատարվում աշխարհում

Հարցի քննարկման ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ընդգծեց, որ թոքերի արհեստական շնչառության սարքերի պակասը Հայաստանում մշտապես եղել է, անգամ կորոնավիրուսի բացակայության պայմաններում: Նախարարի խոսքով` դրանց պակասը հաճախ զգացվել է անգամ երևանյան խոշոր հիվանդանոցներում:

«Այս ընթացքում, երբ մենք փորձում էինք ներկրել նման սարքեր, մեր բոլոր առաջարկները միջազգային շուկայում այդպես էլ վերջնական արտադորղին չէին հասնում»,- ասաց Թորոսյանը:

Փաշինյանն ասաց, թե ինչու է մեկուսացվել Նորաշեն գյուղը

Նշենք, որ Հայաստանում առայժմ միայն վերանորոգվում են թոքերի արհեստական շնչառության սարքերը: Ավելի վաղ Արշակյանը հայտնել էր, որ հայկական ընկերություններն արդեն շնչառության տասնյակ սարքեր են վերանորոգվել: