ԱՀԿ–ն COVID-19–ի պոտենցիալ պատվաստանյութերի ցանկ է ներկայացրել

COVID-19–ի դեմ մշակված բոլոր պատվաստանյութերը մեկ բազայում հավաքելու համար ԱՀԿ–ն միջազգային հարթակ է ստեղծել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Ներկա պահին աշխարհում կորոնավիրուսի նոր տեսակի դեմ շուրջ 70 պատվաստանյութ է ստեղծվում. իմունոլոգիական դեղամիջոցների ցանկը ներկայացրել է ԱՀԿ–ն։ Ի դեպ, դրանցից երեքն արդեն կլինիկական փորձարկման փուլում են։

Կորոնավիրուսով վարակված մայրն ու երկու ամսական երեխան ապաքինվել են

ԱՀԿ–ի տվյալներով` ամենից շուտ կավարտվի Հոնկոնգի CanSino Biologics Inc. ընկերության և Պեկինի կենսատեխնոլոգիայի ինստիտուտի մշակած պատվաստանյութի փորձարկումը։ Հակավիրուսային պատվաստանյութն արդեն մարդկանց վրա փորձարկելու հավանություն է ստացել, և այս պահին ընթանում է կլինիկական ստուգումների երկրորդ փուլը։

Պատվաստանյութեր են մշակել նաև ամերիկյան Moderna Inc. և Inovio Pharmaceuticals Inc. ընկերությունները։ Հետաքրքրական է, որ նախկինում այս կազմակերպություններից ոչ մեկը նման դեղամիջոցների արտադրությամբ չի զբաղվել։ Միևնույն ժամանակ, ԱՀԿ–ի տվյալներով, երկուսն էլ բաց են թողել այլ դեպքերում պարտադիր` կենդանիների վրա թեստավորում անցկացնելու փուլը, որը երբեմն տարիներ է տևում, և անմիջապես սկսել են փորձարկել մարդկանց վրա։

Բժիշկները հայտնել են կորոնավիրուսի անսովոր ախտանիշի մասին. թիրախում նաև դեռահասներն են

Հատկանշական է, որ պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ ամենատարբեր կազմակերպություններ են աշխատում` խոշոր դեղագործական ու փոքր կենսատեխնոլոգիական ընկերություններից մինչև ուսումնական կենտրոններ ու ոչ կոմերցիոն խմբեր։ Նախակլինիկական փուլերում գտնվող պոտենցիալ պատվաստանյութեր ունեն նաև Pfizer Inc., Johnson & Johnson և Sanofi ընկերությունները։

Մոսկվայում կորոնավիրուսից մահացել է երիտասարդ օպերատոր Հրաչյա Սաղաթելյանը

Գլխավոր մարտահրավերը միայն պատվաստանյութ ստեղծելը չէ, պետք է պատրաստ լինել նաև, որ հաջող փորձարկման դեպքում կարողանան արագ և մեծ ծավալով արտադրություն սկսել։

ԱՀԿ–ն խոստովանում է, որ այսօր աշխարհի գիտնականներն աննախադեպ մասշտաբներով են աշխատում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ստեղծման վրա։ Հասկանալի է, որ սա բավականին թանկ և երկարատև գործընթաց է։ Սովորաբար նոր պատվաստանյութը շուկա հանելու համար 10 կամ նույնիսկ 15 տարի է պահանջվում։ Սակայն հիմա պատվաստանյութի արտադրողները մտադիր են այդ ժամկետը կրճատել մինչև 1-1.5 տարի։ Պատճառը կորոնավիրուսի հետևանքով մահացածների թվի աճն է։

Ու թեև COVID-19 համավարակը SARS և MERS–ից հետո XXI դարում կորոնավիրուսի երրորդ բռնկումն է, ինֆեկցիոն այս հիվանդությունների դեմ, ցավոք, պատվաստանյութեր չկան։ Հույսը ապագա դեղամիջոցն է։

Ինչպես է կորոնավիրուսը տարածվում հազալիս. տեսանյութ

COVID-19–ի դեմ մշակված բոլոր պատվաստանյութերը մեկ բազայում հավաքելու համար ԱՀԿ–ն միջազգային հարթակ է ստեղծել, որպեսզի այնտեղ գրանցվեն կլինիկական փորձարկումները, իսկ գիտական հետազոտությունների լիարժեք պատկերը հասանելի լինի գործընթացի բոլոր մասնակիցներին։

Հայաստանում գրանցվել են կորոնավիրուսի նոր դեպքեր․ վարակվածների թիվը հասել է 1159-ի