«Ոստիկանը պետք է վստահություն ներշնչի»․ Փաշինյանը շնորհավորել է իրավապահներին

Վարչապետը հույս է հայտնել, որ ոստիկանության համակարգված բարեփոխումների արդյունքում քաղաքացին անվերապահորեն կվստահի ոստիկանին, իսկ կառավարությունն ամեն ինչ կանի համակարգի աշխատանքային պայմանները բարելավելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ոստիկանությանը՝ մասնագիտական օրվա առիթով: Փաշինյանը ընդգծել է, որ ՀՀ ոստիկանությունը երկրում իրավակարգի պահպանության և պաշտպանության կարևորագույն ինստիտուտ է, և, որ համակարգում յուրաքանչյուրի աշխատանքի որակից է կախված ՀՀ քաղաքացիների քաղաքացիական ինքնազգացողությունը:

Կառավարության նիստը մեկնարկեց ծափահարություններով ու մեկ րոպե լռությամբ

«Ձեզանից յուրաքանչյուրն ամեն օր շփվում է տասնյակ, հարյուրավոր մարդկանց հետ և իմ պատկերացումը և առաջադրանքը, որ դնում եմ ՀՀ ոստիկանության առաջ հետևյալն է. յուրաքանչյուր քաղաքացի ոստիկան տեսնելիս պետք է համակվի պաշտպանվածության զգացողությամբ, ոստիկանն իր գոյությամբ և ներկայությամբ պետք է բարձրացնի քաղաքացիների վստահության մակարդակը և վստահություն ներշնչի քաղաքացիներին»,- նշել է վարչապետը:

Նրա համոզմամբ՝ միայն այդ դեպքում հնարավոր կլինի էականորեն մեծացնել հասարակական կարգի պաշտպանության՝ մեր երկրում առկա մակարդակը, ուժեղացնել հանցավորության դեմ պայքարի, հանցագործությունների կանխմանը և նախականխմանը  ուղղված մեր ջանքերի արդյունավետությունը:

Գյումրիում դանակով ոստիկանների վրա հարձակված վարորդն ու ուղևորը ձերբակալվել են․ ՔԿ

Փաշինյանը հույս է հայտնել, որ ոստիկանության համակարգված բարեփոխումների արդյունքում քաղաքացին անվերապահորեն կվստահի ոստիկանին, իսկ կառավարությունը միջոցներ կձեռնարկի ոստիկանությանը և նրա յուրաքանչյուր աշխատակցի անհրաժեշտ տեխնիկական և իրային միջոցներով, պատշաճ աշխատավարձով և սոցիալական երաշխիքների գործուն համակարգով ապահովելու համար:

Վարչապետը կարևորել է  նաև օրենսդրական կարգավորումները, որտեղ ոստիկանության լիազորություններն ու պարտականությունները կլինեն հստակ ձևակերպված, որտեղ հստակ սահմանված կլինեն այն կարմիր գծերը, որից այն կողմ ոստիկանությունը չի կարող անցնել և իրավակարգի պաշտպանությունը, հանցավորության դեմ պայքարը չի կարող տեղի ունենալ ի հաշիվ մարդու և քաղաքացու իրավունքների:

Ինչ խաբեությունների են դիմում վարկային կազմակերպությունները. ոստիկանությունը զգուշացնում է

«Ոստիկանությունը պետք է զերծ լինի կոռուպցիայից և առաջին հերթին ոստիկանությունը պիտի պայքարի իր ներսից կոռուպցիան արմատախիլ անելու համար: Սա է այն օրակարգը, որ մենք միասին պիտի իրականացնենք առաջիկա տարիների ընթացքում: Ոստիկանությունը կանգնած է համապարփակ բարեփոխումների շեմին, որոնց արդյունքում մենք ունենալու ենք էլ ավելի արդյունավետ գործող և արդի պահանջներին համապատասխանող ոստիկանություն»,- շեշտել է գործադիրի ղեկավարը:

Ամփոփելով խոսքը՝ Փաշինյանը, դրվատանքի խոսքեր է հնչեցրել  կորոնավիրուսի համաճարակի պայմաններում ոստիկանների կատարած աշխատանքի համար, որտեղ ևս նրանք առաջնագծում են, և բոլորին մաղթել արժանապատիվ ու անփորձանք ծառայություն:

Գյումրիում ձևաթուղթ պահանջելու համար ոստիկաններին դանակահարել են