Կորոնավիրուսից մահացածը տղամարդ է, որն ունեցել է սրտի իշեմիկ հիվանդություն. մանրամասներ

Տղամարդու բուժման ընթացքում առաջացել է խրոնիկ հիվանդությունների սրացում` սրտի ռիթմի խանգարում, գլխուղեղի իշեմիկ ինսուլտ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Կորոնավիրուսից երեկ մահացածը 73–ամյա մի տղամարդ է. Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Հայաստանում գրանցվել են կորոնավիրուսի նոր դեպքեր․ վարակվածների թիվը հասել է 1159-ի

««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 73-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում»,– գրել է նա։

Տղամարդու բուժման ընթացքում առաջացել է խրոնիկ հիվանդությունների սրացում` սրտի ռիթմի խանգարում` պերսիստենտ ձև, գլխուղեղի իշեմիկ ինսուլտ։

Հիշեցնենք, որ այսօրվա դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի 1159 դեպք է արձանագրվել։ Մեկ օրում 48 նոր դեպք է հայտնաբերվել։

Կորոնավիրուսով առաջին պացիենտը աշխատել է Ուհանի լաբորատորիայում

Ապրիլի 15-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության 48 նոր դեպք և 61 առողջացածներ։