Օրերը տաքանում են, բայց դեռ ստիպված ենք տանը մնալ․ եղանակի տեսություն

Հանրապետության որոշ շրջաններում տեղումները մի քանի ժամով կվերադառնան, այնուհետև կդադարեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Հայաստանում ապրիլի 16-ի կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Օրերը տաքանում են, բայց դեռ ստիպված ենք տանը մնալ․ եղանակի տեսություն

Ապրիլի 16-ի գիշերը, 17-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին կլինի հարավարևմտյան՝ 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 17-18-ը կբարձրանա 2-3 աստիճանով։

Չգազիֆիկացված համայնքներում ապրողներին կօգնեն վճարել հոսանքի վարձը. հարցը քննարկվում է

Երևանում ևս այսօր կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ մայրաքաղաքում ցերեկը կգրանցվի +18-ից +20, երեկոյան՝ +12-ից +14 աստիճան։