Հայաստանում գրանցվել են կորոնավիրուսի նոր դեպքեր․ վարակվածների թիվը հասել է 1159-ի

Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը կորոնավիրուսով վարակվածների վերաբերյալ նոր տեղեկություններ է հրապարակել։ Եվս մեկ մարդ մահացել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրվա ընթացքում ավելացել է 48-ով և դարձել 1159։ Տեղեկությունը հաղորդում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Մարալիկի հիվանդանոցի 10 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

Երեկվա դրությամբ վարակվածների թիվը 1111 էր։ Վերջին տվյալներով՝ արդեն բուժվել է 358 մարդ, փաստացի բուժվողների թիվը 783 է, իսկ մահվան դեպքերն ավելացել են ևս մեկով` հասնելով 18-ի։ 

Հիշեցնենք, որ կորոնովիրուսի տարածումը կանխելու համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն էր սահմանվել։

Ապրիլի 11–ին կառավարության նիստի ժամանակ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն առաջարկեց ևս 30 օրով երկարաձգել այդ ռեժիմը։

Սահմանափակվում է ելումուտը Արարատի մարզի Նորաշեն համայնք. պարետի նոր որոշումը

Ապրիլի 13–ին գործադիր մարմինն արտահերթ նիստում միաձայն ընդունեց հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելու որոշումը։ Այն կտևի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը` ժամը 17:00-ն ներառյալ։