ԵՐԵՎԱՆ, 16 ապրիլի – Sputnik․ «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, ռուսաստանցի հայազգի միլիարդատեր Սամվել Կարապետյանը Forbes ամսագրի վարկածով հայտնվել է Ռուսաստանի 2020 թվականի 200 ամենահարուստ մարդկանց ցուցակում։
Հայազգի ութ գործարար ընդգրկվել են Forbes-ի` Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցանկում
Կարապետյանը 2,5 միլիարդ դոլար կարողությամբ 39-րդ տեղում է։ Նախորդ տարի գործարարը ցուցակի 29-րդ տողում էր։
Forbes-ի ռեյտինգային աղյուսակում առաջին տեղը զբաղեցնում է «Նորնիկելի» հիմնական սեփականատեր Վլադիմիր Պոտանինը՝ 19,7 միլիարդ դոլարով։ Նրան հետևում է Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Լիսինը՝ 18․1 միլիարդ դոլարով։
Եռյակը եզրափակում է «Նովատեկի» հիմնական սեփականատեր Լեոնիդ Միխելսոնը՝ 17,1 միլիարդ դոլարով։
Հայ բազմազավակ եղբայրները ներառվել են Ռուսաստանի ամենահարուստ կլանների ցանկում. Forbes
Ամսագիրը նշում է, որ Ռուսաստանի 200 ամենահարուստ մարդկանց համատեղ կարողությունը նվազել է 40 միլիարդով՝ կազմելով մոտ 456 միլիարդ դոլար։ Դա պայմանավորված է նավթի գների անկմամբ և ֆինանսական շուկաների տատանումներով։
Բացի այդ, 2020 թ․-ին իջել է ռեյտինգի շեմը։ Forbes-ի ցուցակում հայտնվելու համար հիմա բավական է 400 միլիոն դոլար կարողություն ունենալ։ Անցած տարի դրա համար առնվազն 500 միլիոն դոլարի ունեցվածք էր պահանջվում։
Forbes-ը հրապարակել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցանկը, որում նաև հայերի անուններ կան