ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի –Sputnik. Նախկին «Միսս Թուրքիա» Սինեմ Սյուլյունը կարող է ենթարկվել 5 տարվա ազատազրկման սկեսուրի հասցեին հնչեցրած սպառնալիքների պատճառով։ Տեղեկությունը հայտնում են թուրքական ԶԼՄ–ները։
Թուրք գեղեցկուհու ընտանիքում իսկական քրեական դրամա է ծավալվել։ Բանն այն է, որ ամուսնուց` գործարար Մուսթաֆա Յուքսելից բաժանվելուց հետո` 2016 թվականին աղջիկը դատարան հայց է ներկայացրել ամուսնու ծնողների դեմ` մեղադրելով նրանց իր սենյակում լրտեսական սարքեր տեղադրելու մեջ։ Արդյունքում գործարարի ծնողներին 2.5 տարվա ազատազրկման են դատապարտել։
Սակայն վերջերս Սյուլյունը Ստամբուլի ռեստորաններից մեկում հանդիպել է նախկին ամուսնու ծնողներին, և նրանց միջև վեճ է ծագել։ Կոնֆլիկտից անմիջապես հետո մոդելի նախկին սկեսուրը և սկեսրայրը դիմել են իրավապահ մարմիններին սպառնալիքների մասին բողոքով։ Քրեական գործ է հարուցվել։
Գեղեցկուհի՞, թե՞ հրեշ. «Միսս Ամերիկա» մրցույթի ամենազգացմունքային կադրերը