Երևանի «Մայակ» թաղամասում կրակոցներ են հնչել

Իրավապահները դեպքի վայրում մեկ գնդակ, երկու կրակված պարկուճ են հայտնաբերել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Երևանի Ջրվեժ թաղամասում այս գիշեր կրակոցներ են հնչել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Կրակոցներ Երևանում. գնդակը հայտնվել է Հովհաննես Ազոյանի տան մահճակալի վրա

Ըստ կայքի` Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժինն օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ կրակոցները հնչել են «Մայակ» թաղամասի 21/6 շենքի բակում:

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները և ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները:

Ողբերգական վթար Ջրաշեն գյուղի մոտ․ վարորդն ու 19-ամյա ուղևորը տեղում մահացել են

Ոստիկանները նշված շենքի բակում հայտնաբերել են կրակված 2 պարկուճ և 1 գնդակ:

Իրավապահները պարզում են՝ արդյոք կրակոցների հետևանքով տուժածներ կան, թե ոչ, ինչպես նաև դեպքի հանգամանքները:

Գյումրիում դանակով ոստիկանների վրա հարձակված վարորդն ու ուղևորը ձերբակալվել են․ ՔԿ