Հովհաննես Ազոյանը տուժող է ճանաչվել

Ձեռնարկվում են քննչական և  օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. Դերասան Հովհաննես Ազոյանի բնակարանի պատուհանին կրակելու դեպքի առթիվ 2 հոդվածով քրգործ է հարուցվել, Ազոյանը ճանաչվել է տուժող: Տեղեկությունը հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Գործ ունենք կիսագողական բարքերի հետ. Ազոյանը` իրեն ծեծելու դեպքի մասին

«2020 թվականի ապրիլի 14-ին՝ ժամը 01։20-ի սահմաններում, Հ.Ազոյանից հաղորդում է ստացվել  այն մասին, որ  մեկ անգամ կրակել են իրեն  պատկանող՝ Երևան քաղաքի Օրբելի փողոցում գտնվող բնակարանի ուղղությամբ, որի հետևանքով փամփուշտի գնդակը վնասել է բնակարանի պատշգամբի պատուհանի ապակին՝ պատճառելով զգալի չափերով գույքային վնաս»,-ասվում է Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ:

Կրակոցներ Երևանում. գնդակը հայտնվել է Հովհաննես Ազոյանի տան մահճակալի վրա

Դեպքի առթիվ 2020 թվականի ապրիլի 14-ին ՀՀ ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) և 185-րդ հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասերով հարուցվել է քրեական գործ, որը ապրիլի 15-ին ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ։

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: 

Ձեռնարկվում են քննչական և  օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:

Ծեծել են հայտնի դերասան Հովհաննես Ազոյանին