ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արամն Ուդումյանն այսօր Ազգային ժողովի նիստում հայտնեց, որ Հայաստանում գործարկված ինտերակտիվ քարտեզում 3,7 հազար թափուր աշխատատեղ կա։
2019 թվականի գարնանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ նախարարությանը կից Զբաղվածության պետական գործակալությունը թափուր աշխատատեղերի մասին տվյալներ է հավաքագրել գրեթե բոլոր խոշոր և միջին ընկերություններից, ու մոտ 3 700 հայտ է հավաքվել։ Դրանք կարելի է տեսնել նախարարության կայքի ինտերակտիվ քարտեզում։
Չգրանցված աշխատողները կշարունակեն տուժել. ինչպե՞ս է հնարավոր նրանց աջակցել
Մեկ տարվա ընթացքում այդ քարտեզի միջոցով 250-300 մարդ է աշխատանքի ընդունվել։
Նշենք, որ Հայաստանում գործազրկությունը մակարդակը մոտ 17% է։
«Տանը մնացած», կամ ինչպես են իրենց ժամանակն անցկացնում գյումրեցի տղամարդիկ