ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի –Sputnik. Food.news–ը գրում է, որ գիտնականները հայտնել են մարդու օրգանիզմի համար ամենահզոր բնական ախտահանող միջոցի անունը, որը կանխում է բորբոքումները:
Ամերիկացի սննդաբան Ջեսիկա Քորդինգի կարծիքով` ամենաուժեղ ախտահանիչ և հակաբորբոքային ազդեցությամբ է օժտված քրքումը։
Գիտնականները պնդում են, որ այս համեմունքն օգնում է աղիների և հոդերի հիվանդությունների ժամանակ, ինչպես նաև օգտակար է պաթոգեն միկրոֆլորայից ազատվելու համար:
Ի՞նչ անել, եթե ախտահանող միջոցն ալերգիկ ռեակցիա է առաջացնում․ խորհուրդներ մասնագետից
Գիտնականները խորհուրդ են տալիս քրքումն ավելացնել աղցանների, հավի, ձկան մարինադի, ինչպես նաև խավարտի մեջ։ Քրքումը հիանալի համադրվում է սև պղպեղի հետ, իսկ այն, ինչպես հայտնի է, պիպերին է պարունակում, որը նպաստում է քրքումի առավել լավ յուրացմանը։
Քրքումը կոճապղպեղի ընտանիքին պատկանող բազմամյա խոտաբույս է: Այն տարածված է Ասիայի և Օվկիանիայի գրեթե բոլոր երկրներում: Հայտնի է իր օգտակար բուժիչ հատկություններով և շատ երկրներում օգտագործվում է տարատեսակ ուտեստներ պատրաստելու համար:
Ինչ երազանքներ ունեն կորոնավիրուսի դեմ կռվողները. «Նորքի» բժիշկներն անկեղծացել են