Աշխարհում COVID-19–ով վարակվածների թիվը հատեց 2 միլիոնի սահմանը

Ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են Միացյալ Նահանգներում ու Եվրոպայի երկրներում։ Չինաստանն արդեն 7-րդ տեղում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցեց 2 մլն–ը։ Worldometer կայքում, որտեղ ներկայացվում է ամբողջ աշխարհի վիճակագրությունը, նշված է, որ COVID-19 է հայտնաբերվել 2 000 134 մարդու մոտ։

Վտանգավոր վարակի զոհ է դարձել 126 757 մարդ։

Վարակի տարածման ցուցանիշով առաջատար երկրների եռյակում են ԱՄՆ–ն, Իսպանիան և Իտալիան։

Ե՞րբ հնարավոր կլինի կորոնավիրուսի պատվաստանյութ ստեղծել․ ԱՀԿ–ում ժամկետներ են նշել

Աղբյուրի համաձայն` Միացյալ Նահանգներում վարակվածների թիվը 614 246 է։ COVID-19–ից մահացել է 26 064 մարդ։

Իսպանիայում ևս իրավիճակը ողբալի է. վարակվածների ընդհանուր թիվը 174 060 է, մահացածներինը` 18 255։ Իտալիայում վարակվել է 162 488 մարդ, մահացել` 21 067–ը։

Ֆրանսիայում վարակվածների թիվը հասել է  143 303–ի, մահացել է 15 729

մարդ։ Գերմանիայում կա 132 210 վարակված, արձանագրվել է մահվան 3 495 դեպք։

Վեցերորդ հորիզոնականում Մեծ Բրիտանիան է ` 93 873 վարակված, մահվան 12 107 դեպք։

Չինաստանը, որտեղ կորոնավիրուսի բռնկումն առաջինն էր արձանագրվել, 7-րդ տեղում է։ Այնտեղ 82 295 վարակված կա։ Համավարակի զոհ է դարձել 3 342 մարդ։

Ռուսաստանում կորոնավիրուսի պիկը դեռ չի անցել, արտակարգ միջոցներ են անհրաժեշտ. Պուտին

Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ: Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Ինչ երազանքներ ունեն կորոնավիրուսի դեմ կռվողները. «Նորքի» բժիշկներն անկեղծացել են