ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի-Sputik.Արցախում արդեն երկու քաղաքացի լիովին ապաքինվել է կորոնավիրուսից։ Ուրախ լուրն առցանց ասուլիսի ընթացքում հայտնեց Արցախի Հանրապետության պետական նախարար, արտակարգ իրավիճակի ռեժիմի պարետ Գրիգորի Մարտիրոսյանը։ Նա շարունակեց լավ լուրերի շարքը՝ երեկ թեստավորված 16 քաղաքացիների հետազոտության արդյունքները բացասական են եղել՝ նրանց մոտ կորոնավիրուս չի հաստատվել։
«Սա նշանակում է, որ ունենք մեկ օջախի լրիվությամբ չեզոքացում, խոսքը Քաշաթաղի շրջանի օջախի՝ Միրիկ, Մոշաթաղ և Ծիծեռնավանք համայնքների մասին է»,- նշեց նախարարը։
Նա տեղեկացրեց՝ թեպետ ընդամենը մեկ օր առաջ այդ համայնքներին վերաբերող սահմանափակումներ են մտցվել, բայց արդեն օրեր անց սահմանափակումները կչեղարկվեն։ Իհարկե, մինչ այդ ապահովության համար ևս մեկ անգամ նշված համայնքներում ախտահանիչ աշխատանքներ կիրականացվեն։
Ամփոփելով Արցախում կորոնավիրուսի տարածման վիճակագրությունը՝ պետնախարարը նշեց, որ մինչ այժմ Արցախում կորոնավիրուսով վարակի վեց դեպք է արձանագրվել, որոնցից երկուսն արդեն առողջացել են, 75 թեստ է անցկացվել։
«Պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ». շուտով որոշ ձեռնարկություններ կսկսեն աշխատել
Ի դեպ, առողջացած քաղաքացիները վաղը ևս մեկ անգամ կթեստավորվեն։ Պատասխանի կրկնակի բացասական լինելու դեպքում նրանք դուրս գրվեն և կվերադառնան իրենց տներ։