ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնել երեկ երեկոյան Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասում հնչած կրակոցների դեպքի մասին։
«Պարզվել է, որ ապրիլի 14-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Ջրվեժ, Մայակ թաղամասի շենքերից մեկի բակում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում արձակվել են կրակոցներ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 1 հատ կրակված պարկուճ, 1 հատ փամփուշտ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 4-րդ մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով։
Գյումրիում դանակով ոստիկանների վրա հարձակված վարորդն ու ուղևորը ձերբակալվել են․ ՔԿ
Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է: