Վրաստանը տուգանում է կարանտինի ռեժիմը խախտած հայաստանցի վարորդներին

Ժամը 21։00-06։00 Վրաստանի ողջ տարածքում հայտարարված է պարետային ժամ, և բեռնատարների վարորդներին արգելված է դուրս գալ ավտոմեքենայից:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Վրաստանում կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սահմանափակումները խախտած բեռնատարների հայաստանցի վարորդները տուգանվել են 465 000 դրամով:
Տեղեկությունը հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատունը՝ վարորդներին կոչ անելով պահպանել այդ երկրում գործող կարգերը:

ՀՀ քաղաքացիների չորրորդ խումբը Վրաստանից գալիս է Հայաստան. լուսանկարներ

«Նշենք, որ ՀՀ քաղաքացի որոշ վարորդներ արդեն խախտել են վերոնշյալ կարգը և տուգանվել են, այժմ դեսպանությունը իրավական աջակցություն է ցուցաբերում ՀՀ քաղաքացիներին՝ տուգանքների չեղարկման կամ որոշակի մեղմացման համար»,- հայտնում է դեսպանատան facebook-ի էջը:

Դեսպանատունը նաև հիշեցնում է, որ Վրաստանի տարածքվ երթևեկող վարորդներին արգելված է 3 մարդուց ավելի վերցնել: Մինչդեռ, բեռնատարների հերթի ժամանակ նման դեպքեր գրանցվել են:

Բեռնատարները Վրաստանի տարածք կարող են մուտք գործել միայն մեկ վարորդով: Բեռնատարի մեջ երկրորդ անձի առկայության դեպքում, վերջինն իջեցվում է ավտոմեքենայից, իսկ բեռնատարը շարունակում է ընթացքը:

Թուրքիայում գտնվող ՀՀ 73 քաղաքացիներ Վրաստանի տարածքով վերադառնում են Հայաստան

Ժամը 21։00-06։00 Վրաստանի ողջ տարածքում հայտարարված է պարետային ժամ, և բեռնատարների վարորդներին արգելված է դուրս գալ ավտոմեքենայից: Հատկապես խիստ սահմանափակումներ են գործում Մառնեուլիի շրջանում, որտեղ խիստ կարանտինային ռեժիմ է, և օրվա ցանկացած ժամի արգելված է դուրս գալ ավտոմեքենայից:

Վրաստանը հատուկ չվերթով կբերի ԱՄՆ-ում մնացած հայ դպրոցականներին

Վերոնշյալ կարգը խախտած անձինք Վրաստանի ՆԳՆ պարեկային ոստիկանության կողմից տուգանվում են 3000 լարիի կամ 465 000 դրամի չափով։