«Տնտեսության որոշ ոլորտներ կվերականգնվեն համավարակի հաղթահարումից 1 տարի անց». Սարգսյան

Կառավարման և զարգացման խորհրդատու Կարեն Սարգսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում կանխատեսել է, թե ինչ է սպասվում ՀՀ տնտեսությանը կորոնավիրուսի համաճարակի ընթացքում ու դրանից հետո, և թե երբ ու ինչպես հնարավոր կլինի հաղթահարել օրեցօր խորացող տնտեսական ճգնաժամը:
Sputnik

Կարեն Սարգսյանը կորոնավիրուսի համաճարակի տնտեսական հետևանքները պայմանականորեն բաժանում է 3 ալիքների: Sputnik Արմենիայի հետ զրույցում նա նշեց, որ Հայաստանն այս պահին գտնվում է դեռ առաջին ալիքի ազդեցության գոտում:

Խուճապ, կասկածում եմ, որ կլինի, մարդիկ արդեն համոզվեցին, որ դեֆիցիտ չունենք. ՏՄՊՊՀ նախագահ

«Պայմանական երկրորդ ալիքը լինելու է ճգնաժամից ու արտակարգ դրության վերացումից հետո: Ես կարծում եմ, որ լինելու են և այսօր էլ կան ոլորտներ, որոնք աշխարհահռչակ կազմակերպությունների կանխատեսումներով մեկ տարի հետո նոր վերականգնվելու են՝ լավագույն դեպքում: Դրանք տուրիզմն ու հյուրընկալային ոլորտներն են: Հյուրընկալային ոլորտը մի քանի բաղադրիչներ ունի`հյուրանոցները, ռեստորանները, բարերը, ինչպես նաև փոխադրող ընկերությունները և ավիաընկերությունները»,- ասաց Սարգսյանը:

Այս ալիքն, ըստ Սարգսյանի, կտևի  շուրջ 3-4 ամիս:

«Պայթյուն» հետո կլինի․ ինչպես է կորոնավիրուսը ազդում Հայաստանի տնտեսության վրա

Դե, իսկ երրորդ ալիքը՝  հետկորոնավիրուսյան ժամանակահատվածը, որոշ կանխատեսումներով կսկսվի արդեն այս տարվա աշնանը կամ գուցե՝ հաջորդ տարեսկզբին: Այս ալիքի հզորությունն, ըստ Կարեն Սարգսյանի, կախված կլինի այն հանգամանքից, թե որքանով ՀՀ կառավարությանը կհաջողվի ճիշտ դիմակայել առաջին երկու ալիքներին: