ԱԱՏՄ ղեկավարի նախկին տեղակալը դատական հայց է ներկայացրել Նիկոլ Փաշինյանի դեմ. «Ժողովուրդ»

Էմին Ավետիսյանը համաձայն չէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման հետ և դատարանից պահանջում է ոչ միայն առ ոչինչ ճանաչել այն, այլև փոխհատուցել իրեն պարապուրդի համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Էմին Ավետիսյանը «Մարտի 31-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Էմին Ավետիսյանն ազատվեց առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի է դարձել, որ Ավետիսյանը չի ընդունում որոշումը. այն բողոքարկել է դատարանում։

ԱԱՏՄ աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. ավելի քան 30–ը մեկուսացված են

Ո՞վ կպաշտպանի արտակարգ դրության պատճառով աշխատանքից հեռացվածների իրավունքները

«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Էմին Ավետիսյանին ազատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- նշված էր որոշման մեջ:

ՀՀ վարչապետի կայացրած որոշումից 10 օր անց Էմին Ավետիսյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով առոչինչ ճանաչել ՀՀ վարչապետի 2020թ.մարտի 31-ի թիվ 406-Ա որոշումը և իրեն վերականգնել զբաղեցրած պաշտոնին:

Բացի այդ, հայցվորը պահանջում է դատարանից պարապուրդի ողջ ժամանակահատվածի ընթացքում նշված պաշտոնի համար վճարված միջին եկամտի չափով գումար հաշվարկեն և վճարել պարտավորեցնեն:

Որպես ածանցյալ պահանջ՝ Ավետիսյանը պահանջել է նաև հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար աշխատավարձի և դրան հավասարեցված եկամուտներից զատ այդ գումարի համար տոկոսադրույք սահմանել՝ մինչև դատական ակտի փաստացի կատարումը:

Սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը զայրացավ, որ մեկ տարի առաջ տված հանձնարակականը չի կատարվել