Կորոնավիրուսից մահացածները 65 և 82 տարեկան տղամարդիկ են. մանրամասներ

Կորոնավիրուսից մահացած տղամարդիկ ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, սուր երիկամային անբավարարություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտնում է, որ երեկ կորոնավիրուսից մահացածները 65 և 82 տարեկան տղամարդիկ են։

«65-ամյա և 82-ամյա պացիենտները ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ծանր թոքաբորբ, սուր շնչառական անբավարարություն։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն, սուր երիկամային անբավարարություն»,–Facebook սոցցանցի իր էջում գրել է Նիկողոսյանը։

Նա հիշեցրել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում ունենք կորոնավիրուսային հիվանդության հաստատված 28 նոր դեպք և 54 առողջացածներ։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան հայտնել էր, որ վարակից մահվան դեպքերի միջին տարիքը 74.8 է։ Երեկ 54 առողջացման դեպք ենք ունեցել:

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն արդեն 1067 է:

Կորոնավիրուսով վարակվածների թիվը դեռ ավելանում է. Հայաստանում արդեն 1067 դեպք է հաստատվել