Աշխարհում COVID-19-ով վարակվածների ընդհանուր թիվը մոտենում է 2 միլիոնին

Վարակի տարածման արագությամբ «առաջատար» եռյակում են ԱՄՆ-ը, Իսպանիան և Իտալիան։ Իսկ ահա Չինաստանը, որտեղ ի սկզբանե գրանցվել էր կորոնավիրուսի բռնկումը, վարակման վիճակագրության 7-րդ տեղում է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik․  Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցում է 1,9 միլիոնը: Տվյալներն այսօր հայտնել է Worldometer համաշխարհային վիճակագրությունների կայքը։

Ինչ երազանքներ ունեն կորոնավիրուսի դեմ կռվողները. «Նորքի» բժիշկներն անկեղծացել են

Վարակի տարածման տեմպերով դեռ «առաջատար» եռյակում են Միացյալ Նահանգները, Իսպանիան և Իտալիան։

Այսպես. ԱՄՆ-ում վարակվել է 587 155 մարդ, մահացել է 23 644 պացիենտ։

Իսպանիայում կորոնավիրուս է հայտնաբերվել 170 099 մարդու մոտ, մահացել է 17 756 քաղաքացի, իսկ Իտալիայում COVID-19 ախտորոշել են 159 516 մարդու մոտ: Վտանգավոր վարակի զոհ է դարձել 20 465 մարդ։

Կորոնավիրուսը բնության պատասխանն է մարդկանց․ Հռոմի պապ

Չինաստանը, որտեղից սկիզբ էր առել կորոնավիրուսի բռնկումը, հիմա վարակման վիճակագրության 7-րդ տողում է։ Այնտեղ վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 82 249, մահերի թիվը՝ 3 341:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Տեղորոշման համակարգը թույլ է տալիս վերահսկել կորոնավիրուսի տարածման շղթաները․ Ավինյան