ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Մինչև արտակարգ դրության ավարտը Հայաստանի առողջապահության ոլորտի աշխատակիցները էլեկտրագնացքներով կերթևեկեն անվճար: Նման որոշում է կայացրել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության (ՀԿԵ) գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը:
ՀԿԵ-ի գրասենյակից հայտնում են, որ տվյալ որոշումը կոչված է աջակցել ՀՀ Առողջապահության նախարարությանը նոր կորոնավիրուսային վարակի հետ պայքարի գործում:
«Միջքաղաքային էլեկտրագնացքներով անվճար երթևեկելու համար հիմք է հանդիսանում բուժհաստատությունների ղեկավարության կողմից աշխատակիցներին տրված տեղաշարժման թերթիկը, որտեղ նշված կլինի երթևեկության ուղղությունը»,- նշված է Մելնիկովի համապատասխան հրամանում:
Ընկերությունից նաև հայտնում են, որ ներկա պահին ՀԿԵ–ն ապահովում է ուղևորների հոսքը Երևանի և Գյումրու միջև, ինչպես նաև Երևան-Երասխ-Երևան և Երևան-Արաքս-Երևան ուղղություններով:
Կորոնավիրուսի հետ կռիվ տվող հայ բժիշկները. բացառիկ տեսանյութ
Հիշեցնենք` ՀՀ կառավարության ապրիլի 13-ի արտահերթ նիստում որոշվեց մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը երկարաձգել ևս 1 ամսով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ի ժամը 17:00-ն։
Ապակու տարբեր կողմերում․ բժիշկ հոր ու կամավոր դստեր հանդիպման լուսանկարը հուզել է մարդկանց