Խոշոր հրդեհ Երևանի Սիլիկյան թաղամասում․ դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից 4 մարտական հաշվարկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է, որ ապրիլի 14-ին, ժամը 16:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երևանի Սիլիկյան թաղամասի 7-րդ փողոցի վերջնամասում՝ պատուհանների արտադրամասում, հրդեհ է բռնկվել:

Գյումրու 102-րդ ռազմաբազայում հրդեհ է բռնկվել

«Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը»,- հայտնում են ԱԻՆ-ից:

Նշվում է, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 17:05-ին, մարվել՝ 17:31-ին:

Երևանյան ռեստորաններից մեկի մոտ ականանետ է հայտնաբերվել