Գյումրիում դանակով ոստիկանների վրա հարձակված վարորդն ու ուղևորը ձերբակալվել են․ ՔԿ

Անվտանգության գոտիներն ամրակապած չլինելու խախտումն արձանագրելու փորձը ճանապարհային ոստիկանության աշխատակիցների համար փորձանք է դարձել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի - Sputnik. Գյումրու «Հայուհու» հրապարակում այսօր՝ ապրիլի 14-ին, ժամը 14:50-ի սահմաններում մի քաղաքացի դանակով հարձակվել է պետավտոտեսչության աշխատակիցների վրա: Երկու ոստիկաններին տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն: Նրանցից մեկի մոտ ախտորոշվել է՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած, մյուսի մոտ՝ ձախ ազդրի միջին երրորդականի դրսային մակերեսի կտրած-ծակած վերքեր:

Ողբերգական վթար Ջրաշեն գյուղի մոտ․ վարորդն ու 19-ամյա ուղևորը տեղում մահացել են

ՀՀ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ՃՈ աշխատակիցները խախտումն արձանագրելու համար կանգնեցրել են «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան, որի վարորդի և ուղևորի անվտանգության գոտիներն ամրակապված չեն եղել:

Ոստիկանները վարորդից պահանջել են ներկայացնել վարորդական իրավունքի վկայականն ու ավտոմեքենայի հաշվառման վկայագիրը: Այդ պահին ավտոմեքենայի ուղևորն սկսել է հայհոյել ոստիկաններին, դուրս է եկել ավտոմեքենայից և ձեռքին եղած դանակով հարվածներ հասցրել ոստիկաններին, ապա սկսել է դանակը թափահարել մյուս ոստիկանների ուղղությամբ՝ առերևույթ նրանց նկատմամբ գործադրելով բռնություն, որից հետո վարորդի հետ փորձել են փախուստի դիմել դեպքի վայրից, սակայն բերման են ենթարկվել Ոստիկանության բաժին և ձերբակալվել:

Վլադիմիր Գասպարյանը 900 մլն դրամ պետք է վճարի իր տան նախկին սեփականատիրոջը

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 2-րդ մասով: Կատարվում է նախաքննություն: