Տնտեսական գործունեության որոշ տեսակներ հաջորդ շաբաթվանից կարող են բացվել

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն ԱԺ–ում ներկայացրել է կառավարության մտադրությունները` կապված որոշ սահմանափակումներ մեղմացնելու հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Ապրիլի 20-ից հետո Հայաստանում կարող են բացվել մանրածախ առևտրի որոշ տեսակներ։ Տեղեկությունն արտակարգ դրության երկարացման հարցով հրավիրված ԱԺ հատուկ նիստում ասաց ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Հայաստանում 10 միլիոն ծառ տնկելու ծրագիրը հետաձգվում է

Նրա խոսքով` հաջորդ շաբաթվանից կառավարությունը նախատեսում է վերացնել տնտեսական գործունեության սահմանափակումները հագուստի արտադրության, անշարժ գույքի առք ու վաճառքի, ինչպես նաև գիտական ու հետազոտական մշակումների ոլորտներում։

«Սա այն պարագայում, եթե մենք վարակի տարածման ինտենսիվությունը կարողանում ենք պահել ցածր մակարդակում, անպայմանորեն սահմանելով հստակ կանոններ բոլոր տնտեսվարողների համար, ում գործունեությունը թույլատրվում է։ Դրանք կարող են իրականացվել որոշակի հերթափոխերով, աշխատողների` իրարից որոշակի հեռավորության պահպանմամբ, անհատական պաշտպանիչ միջոցների`դիմակների ձեռնոցների, ախտահանիչ միջոցների կիրառմամբ»,– ասաց Ավինյանը։

Կառավարությունը կփոխհատուցի փետրվարի լույսի ու գազի վարձի կեսը. ովքեր են շահառուները

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն այսօր հրավիրված արտահերթ նիստում միաձայն ընդունեց հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելու որոշումը։ Այն կտևի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ։

Որոշման նախագծի մեջ ասվում է, որ հիմք է ընդունել այն հանգամանքը, որ 2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները երկրում դեռևս չեն վերացել։