ԵՐԵՎԱՆ 13 ապրիլի – Sputnik․ Կորոնավիրուսի համավարակի և կարանտինի պատճառով շատ երկրներ փակվել են, մարդիկ նստած են տանը՝ մեկուսացած և ձանձրույթից խուսափելու զանազան միջոցներ են հնարում։
Ամենահետաքրքիրներից մեկը #QuarantinePillowChallenge-ն է՝ «բարձ հագած» լուսանկարվելու մարտահրավերը։ Աղջիկները բարձը գոտիով մարմնին ամրացնում են այնպես, որ այն շրջազգեստի տեսք ունենա։ Instagram-ում այս հեշթեգով մոտ 30 հազար լուսանկար է հրապարակվել ամբողջ աշխարհից։
Լուսանկարվում են և գլամուր ոճով․․․ և ռոք ոճով։
Մարտահրավերին սկսել են միանալ նաև տղամարդիկ, ինչպես նաև աստղերը։ Օրինակ` հայտնի ռուս հաղորդավարուհի Քսենիա Բորոդինան մարտահրավերին միացել է դստեր հետ միասին։
Բայց, այնուամենայնիվ, գտնվեցին և համարձակներ
Լիլի Խաչատրյանը լուսանկար է հրապարակել մարմնին ամրացված մոդայիկ բարձով։ «Զգեստի» լայն գոտին ընդգծել է աղջկա իրանն ու հիանալի կազմվածքը։ «Վիկան՝ քրոջս աղջիկն է լուսանկարել։ Չգիտեմ էլ՝ էդ երեխայի վրա լավ ազդեցություն եմ թողնում, թե վատ։ Բայց մորաքույրներին չեն ընտրում, այլ սիրում, հարգում, նկարում են»,-լուսանկարը մակագրել է Լիլին։
Նելլի Հարությունյանը լուսանկարվել է վարդագույն պաստառներով սենյակում՝ վարդագույն բարձով։
«Սա իմ կարանտինային ոճն է»,-գրել է աղջիկը։ Մեկնաբանություններում հետևորդներից մեկը հարցրել է, թե ուր է նա պատրաստվում գնալ այդ տեսքով՝ ճաշասենյա՞կ, թե՞ խոհանոց։
Միշա Գալուստյանը սափրել է դեմքը և մարտահրավեր նետել հայտնիներին
Էնջի Պողոսյանը ֆլեշմոբին միացել է սև գոտիով ամրացված երկնագույն բարձով և կապույտ գլխազարդով։ «Հահա, երևի պետք էր ավելի գլամուր լինել»,-մյուս օգտատերերին «խայթելով», գրել է նա։
Ֆլեշմոբին միացել է նաև հեռուստահաղորդավարուհի Սոնա Աբրահամյանը։ Նա սպիտակ բարձ է «հագել»՝ սև աքսեսուարներով՝ գոտի, ակնոց, ժամացույց։
«Կարանտինի պատճառով արդեն մոռացել եմ, թե ինչ կա իմ զգեստապահարանում»,-իր հրապարակումը մակագրել է Սոնան։
Եվ վերջում՝ ամենադրականը։ Կարմեն Ղազարյանը բարձեր է «հագցրել» իր փոքրիկ դստերը՝ Գաբիին։ Երեխան լուսանկարվել է երեք «շորիկով»՝ ոճային սպիտակ-կարմիր բարձով և համապատասխան աքսեսուարներով, նուրբ կաթնագույն բարձով և գրանժ ոճի մոխրագույնով։
Հիշեցնենք, որ ապրիլի 12-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1013-ի։ Վիրուսից մահացել է 13 մարդ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։