Մանկական քաղցկեղի կենտրոնում բուժում ստացող երեխաները հակավիրուսային պարն են կատարում

Հիվանդանոցում բուժում ստացող 2 տղա փորձում են հայտնի պարի շարժումները համաչափ կատարել, սակայն նրանցից մեկը միշտ շփոթվում է, ինչը նյարդայնացնում է մյուսին։
Sputnik

Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում բուժում ստացող երեխաները միացել են սոցիալական ցանցերը ողողած «կարանԾինապարին»։

Դիլիջանյան կարանտին. մեկուսացվածների համար համերգ են կազմակերպել․ տեսանյութ

«Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամը Facebook սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են երեխաները փորձում պարը կատարել։

«Բուժում ստացող մեր երեխաները նույնպես միանում են թրենդային պարին»,–նշված է տեսանյութին կից գրառման մեջ։

Երկու տղա փորձում են Bonde R300 խմբի «Oh Nanana» երգի տակ հայտնի պարի շարժումները համաչափ կատարել, սակայն նրանցից որևէ մեկը միշտ շփոթվում է, ինչը նյարդայնացնում է մյուսին։

Հիշեցնենք, որ Sputnik Արմենիան նույնպես միացել էր պարային մարտահրավերին։

Էստաֆետը ձեզ ենք փոխանցում. Sputnik Արմենիան ևս միացավ «կարանԾինապարին». տեսանյութ