Կորոնավիրուսից մահացած կինը 67 տարեկան էր. նա ուղեկցող հիվանդություն ուներ

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ապրիլի 13–ի դրությամբ դարձել է 1039։ Գրանցվել է մահվան 14 դեպք։ Մեկ օրում 14 մարդ առողջացել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի– Sputnik. Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան հերթական` 14–րդ դեպքը։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Արցախում կորոնավիրուսով վարակված քաղաքացին տեղափոխվում է Շուշիի բուժմիավորում

«67-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, կինն ոււնեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություն՝ շաքարային դիաբետ»,–գրել է նա։

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ապրիլի 13-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք է հաստատվել։ Վարակվածների թիվը մեր երկրում 1039 է։ Մեկ օրում 14 մարդ առողջացել է։

Հիշեցնենք, որ կորոնովիրուսի տարածման կանխարգելման համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն է սահմանվել։

Ծխախոտը չօգնեց, ԱՄՀ-ն կօգնի. ինչու է Հայաստանը նորից վարկ վերցնում

Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչև ապրիլի 12-ը գործում են արտակարգ ռեժիմի խստացման պայմաններ. չի աշխատում հասարակական տրանսպորտը, 39 տարվա մեջ առաջին անգամ գործունեությունը դադարեցրել է Երևանի մետրոպոլիտենը:

Քաղաքացիները տնից դուրս գալ կարող են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ իրենց հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և հատուկ ձևաթուղթ:

«Օրգանիզմս պայքարեց հիվանդության դեմ»․ Բաչկովը հաղթեց կորոնավիրուսին

Ի՞նչ է փոխվելու մեր կյանքում ապրիլի 13-ից հետո. պարետի նոր որոշումը

Ապրիլի 11–ին կառավարությունում տեղի ունեցած նիստի ժամանակ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն առաջարկել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը։