Կառավարությունն ընդունեց արտակարգ դրությունը երկարացնելու մասին որոշումը

Որոշման համար հիմք է ծառայել այն, որ Հայաստանում նոր կորոնավիրուսային հիվանդության  հետևանքով առաջացած իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել կենսագործունեության բնականոն պայմանների խախտման։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր հրավիրված արտահերթ նիստում միաձայն ընդունեց հանրապետությունում արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելու որոշումը։ Այն կտևի մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն ներառյալ։

Որոշման նախագծում ասվում է, որ հիմք է ընդունվել այն հանգամանքը, որ 2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները երկրում դեռևս չեն վերացել։ 

Կորոնավիրուսից մահացած կինը 67 տարեկան էր. նա ուղեկցող հիվանդություն ուներ

«Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման»,– գրված է որոշման մեջ։

Զեկուցող ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ արտակարգ դրության երկարաձգման առումով իրավաչափության խնդիր չկա։ Նա առաջարկեց, որ մի շարք փոփոխություններ ու լրացումներ կատարել, մասնավորապես` լրատվամիջոցներին վերաբերող սահմանափակումները վերացնել։

Ինչպես նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պարետատան որոշմամբ՝ երկարացված արտակարգ դրության պայմաններում տնտեսական գործունեության թույլատրելի շրջանակն ընդլայնվել է մի քանի նկատառումներով` տնտեսական կյանքը չմեռցնելու, նաև սոցիալական իրավիճակն էլ ավելի չբարդացնելու համար։

ԱԺ-ն կքննարկի արտակարգ դրությունը երկարացնելու հարցը. դրանից բացի ևս մեկ նիստ են անելու

«Բայց բոլորս հասկանում ենք, որ սա բերում է ռիսկի, որ թվերը կարող են աճել»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ նախ քաղաքացիներին իրենք պետք է առաջին հերթին հետևեն իրենց անվտանգության կանոններին և էականորեն նվազեցնեն վարակվելու հավանականությունը։

Վարչապետը նշեց՝  ԶԼՄ-ների վրա նախկինում դրված սահմանափակումները վերացվում են՝ պայմանով, որ մոնիթորինգ կիրականացվի, խնդիրներ լինելու դեպքում վերջին գործող ռեժիմը կվերականգնվի։

Արտակարգ դրության երկարացման մասին որոշումը սպասում է ԱԺ հաստատմանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 13–ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսով վարակվել է 1039 մարդ։ Գրանցվել է 14 մահվան դեպք։

Կորոնովիրուսի տարածման կանխարգելման համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն էր սահմանվել։

Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել. ինչ հարցեր են քննարկվելու

Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչև ապրիլի 12-ը գործում են արտակարգ ռեժիմի խստացման պայմաններ. չի աշխատում հասարակական տրանսպորտը, 39 տարվա մեջ առաջին անգամ գործունեությունը դադարեցրել է Երևանի մետրոպոլիտենը:

Քաղաքացիները տնից դուրս գալ կարող են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ իրենց հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և հատուկ ձևաթուղթ:

Իսկ ապրիլի 11–ին կառավարությունում տեղի ունեցած նիստի ժամանակ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն առաջարկել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը։