Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձավ 1039. ևս մեկ մարդ մահացել է

Բուժվածները 211–ն են, փաստացի բուժվողները`814–ը, ընդհանուր թեստավորվել է 7631 մարդ։ Կորոնավիրուսից մահացել է 14 մարդ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրվա ընթացքում ավելացել է 26-ով և դարձել 1039։ Եվս մեկ մարդ մահացել է։ Տեղեկությունը հաղորդում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Երբ կնահանջի COVID-19-ը. Չինաստանի առաջատար համաճարակաբանը խոսել է համավարակի մասին

Բուժվածներն այսօրվա դությամբ 211–ն են, փաստացի բուժվողները`814–ը, ընդհանուր թեստավորվել է 7631 մարդ։ Կորոնավիրուսից մահացել է 14 մարդ։

Հիշեցնենք, որ կորոնովիրուսի տարածման կանխարգելման համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն է սահմանվել։

Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչև ապրիլի 12-ը գործում են արտակարգ ռեժիմի խստացման պայմաններ. չի աշխատում հասարակական տրանսպորտը, 39 տարվա մեջ առաջին անգամ գործունեությունը դադարեցրել է Երևանի մետրոպոլիտենը:

Կարտոֆիլ վաճառողների բախտը բերել է, խոզաբույծներինը՝  ոչ. կորոնավիրուսն ու վնասները

Քաղաքացիները տնից դուրս գալ կարող են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ իրենց հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և հատուկ ձևաթուղթ:

Ի՞նչ է փոխվելու մեր կյանքում ապրիլի 13-ից հետո. պարետի նոր որոշումը

Ապրիլի 11–ին կառավարությունում տեղի ունեցած նիստի ժամանակ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն առաջարկել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը։