Ազգային ժողովն արտահերթ նիստ է գումարել. ինչ հարցեր են քննարկվելու

Նիստում ընգրկված հարցերի հրատապությունը ՀՀ առողջապահության նախարարությունը հիմնավորում է Հայաստանում կորոնավիրուսի վարակի տարածմամբ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik. Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել՝ քննարկելու ՀՀ կառվարության կողմից հրատապ կարգով ներկայացրած մի քանի հարցեր:

Ինչպես նիստի մեկնարկին ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը, նախագծերից երկուսը՝ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման» և «Լիցենզավորման մասին» օրենքներում փոփոխություններ կատարեու մասին օրինագծերը, պայմանավորված են Հայաստանում կորոնավիրուսի վարակի տարածմամբ:

Աշխարհում COVID-19 –ով վարակված ավելի քան 1,8 մլն մարդ կա․ երկրների «թեժ տասնյակը»

Փոխնախարարը հայտնեց, որ այսօր ՀՀ բուժհաստատություններում կորոնավիրուսով հիվանդների համար հատկացված է 1400 մահճակալ՝ մասնագիտացված բուժհիմնակներում: Բայց հիվանդների թվի աճով պայմանավորված` նախարարությունը չի բացառում, որ հարկ լինի լրացուցիչ տեղեր հատկացնել ու այդ գործընթացին մասնակից դարձնել նաև ոչ մասնագիտացված հիմնարկները:

«Գուցե այս պացիենտներին բուժելու համար անհրաժեշտ լինի ներգրավել ընդհանրապես ինֆեկցիոն հիվանդությունների բուժման լիցենզիա չունեցող բուժհիմնարկների»,- ասաց Ավանեսյանը:

Կառավարության առաջարկով հրավիրված արտահերթ նիստի օրակարգում ներառված մեկ այլ նախագիծ էլ «Դեղերի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծն է:

Երբ կնահանջի COVID-19-ը. Չինաստանի առաջատար համաճարակաբանը խոսել է համավարակի մասին

Փոխնախարարի խոսքով`դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետն առաջարկվում է երկարաձգել 4 ամսով` հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության հետևանքով տնտեսվարող սուբյեկտների համար առաջացած դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման գործընթացի կազմակերպման գործնական անհնարինությունը:

Ի՞նչ է փոխվելու մեր կյանքում ապրիլի 13-ից հետո. պարետի նոր որոշումը

Հակառակ, դեպքում, ըստ Անահիտ Ավանեսյանի, Հայաստանը կարող է մնալ առանց խիստ անհրաժեշտ դեղերի:

Հիշեցնենք, որ ապրիլի 13–ի դրությամբ Հայատանում կա 1039 կորոնավիրուսով վարակված մարդ։ 14 մահվան դեպք է գրանցվել։ 

Կորոնովիրուսի տարածման կանխարգելման համար Հայաստանում մարտի 16-ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն է սահմանվել։

Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչև ապրիլի 12-ը գործում են արտակարգ ռեժիմի խստացման պայմաններ. չի աշխատում հասարակական տրանսպորտը, 39 տարվա մեջ առաջին անգամ գործունեությունը դադարեցրել է Երևանի մետրոպոլիտենը:

Քաղաքացիները տնից դուրս գալ կարող են միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ իրենց հետ ունենալով անձը հաստատող փաստաթուղթ և հատուկ ձևաթուղթ:

Ծխախոտը չօգնեց, ԱՄՀ-ն կօգնի. ինչու է Հայաստանը նորից վարկ վերցնում

«Օրգանիզմս պայքարեց հիվանդության դեմ»․ Բաչկովը հաղթեց կորոնավիրուսին

Ի՞նչ է փոխվելու մեր կյանքում ապրիլի 13-ից հետո. պարետի նոր որոշումը

Ապրիլի 11–ին կառավարությունում տեղի ունեցած նիստի ժամանակ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն առաջարկել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը։