Խուճապ, կասկածում եմ, որ կլինի, մարդիկ արդեն համոզվեցին, որ դեֆիցիտ չունենք. ՏՄՊՊՀ նախագահ

ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում ներկայացրել է արտակարգ դրության առաջիկա ամսվա անելիքները, խոսել նաև արդեն հարուցված մի շարք վարույթների հնարավոր ավարտի ու արտակարգ դրությունից օգտված տնտեսվարողներին սպասվող պատիժների մասին։
Sputnik

Արտակարգ դրության առաջիկա ամսում առաջին անհրաժեշտության ու պարենային ապրանքների հայաստանյան շուկան ավելի հանգիստ կլինի, քան արտակարգ դրություն հայտարարելու առաջին օրերին։ Խուճապ ևս այս անգամ, ամենայն հավանականությամբ, չի նկատվի։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նման կարծիք հայտնեց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։

Վարչապետի հեղափոխական հազն ու իմբիրի գինը. Փաշինյանը հասկացել է գնաճի պատճառը

«Նախ` դրամի գինը կարծես թե կայունացավ և արժեքը բավականաչափ իջավ։ Համաշխարհային տնտեսության մեջ էներգակիրների մասով պայմանավորվածություններ ձեռք բերվեցին և այնտեղ ևս որոշակի կայունացում տեղի ունեցավ»,– ասաց Գևորգյանը։

Այդուհանդերձ, ՏՄՊՊՀ նախագահը չի բացառում, որ կարող են լինել և անբարեխիղճ տնտեսվարողներ, որոնք կփորձեն օգտվել արտակարգ դրության ընձեռած հնարավորությունից։

Կոճապղպեղը սուպերմարկետներում վաճառվել է մինչև 16900 դրամով․ ՏՄՊՊՀ

«Եթե որևէ թանկացում, էժանացում կամ շուկայի որևէ փոփոխություն տնտեսական տրամաբանության պայմաններից չի բխի և չի լինի տնտեսական պայմաններով հիմնավորված, ապա մենք մեր գործիքակազմով անպայման կներազդենք դրա վրա»,– վստահեցրեց Գևորգյանը։

Իսկ արտակարգ դրության ժամանակահատվածում չարաշահումներ թույլ տվող տնտեսվարողները, ՏՄՊՊՀ նախագահի խոսքով, կենթարկվեն օրենքով նախատեսված ամենախիստ պատասխանատվության։

Պարենային ապրանքների դեֆիցիտ չի լինի, բայց թանկացում սպասվում է