«Կորոնավիրուսով հիվանդին երրորդ անգամ կթեստավորեն»․ Գեղարքունիքի մարզպետ

Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակվածին երրորդ անգամ կթեստավորեն , համոզվելու համար, որ նրա մոտ վիրուս չկա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի- Sputnik. Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնում է, որ մարզում օրեր առաջ գրանցված կորոնավիրուսով հիվանդի կրկնակի թեստը բացասական է։

Մարտունու ԲԿ-ի բժիշկների թեստավորման արդյունքները հայտնի են

«Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ բժիշկները եկել են եզրակացության, որ կարիք կա 3֊րդ թեստը անելու։
Արդյունքները կիմանանք վաղը»,-գրել է Սանոսյանը։

Նա հանրությանը հորդորել է հատկապես այս օրերին հետևել միայն պաշտոնական լրահոսին՝ չտրվել սադրիչ բովանդակությամբ կայքերի ապատեղեկատվությանը, և ավելորդ լարվածության ու խուճապի պատճառ չդառնալ։

Ավելի վաղ Գնել Սանոսյանը հայտնել էր, որ Մարտունու ԲԿ֊ի բժիշկների կորոնավիրուսով չեն վարակվել, նրանց թեստավորման արդյունքները բացասական են եղել։

Հիշեցնենք, որ Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակված քաղաքացին որոշ ժամանակ բուժում է ստացել Մարտունու բուժկենտրոնում։ Համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը նշել էր, որ կորոնավիրուսով հիվանդ քաղաքացուն բուժած բժիշկն ու բուժքույրը թեստ են հանձնել։

«Համավարակից տևական ժամանակ զերծ մնալը երջանիկ պատահականություն էր». Գեղարքունիքի մարզպետ

Իր հերթին ԲԿ-ի ղեկավարը ՝Անդրանիկ Հարությունյանը տեղեկացրել էր, որ բուժկենտորնում 57 բժիշկ է աշխատում, որոնք ապահովության համար հիմա փակ ռեժիմի են անցել։ Տնօրենը հայտնել էր նաև, որ բուժաշխատողները կորոնավիրուսի ախտորոշման թեստ են հանձնել։

Այլևս «պարծենալու» տեղ չունեն. կորոնավիրուսը հասավ նաև Գեղարքունիք