Տիեզերագնացության օրն ու կորոնավիրուսը․ ի՞նչ է կարելի սովորել Գագարինից և մյուսներից

Առաջին տիեզերագնացությանը նվիրված ավիացիայի ու տիեզերագնացության օրն առանձնահատուկ է, քանի որ այն խորհրդանշում է գիտության ու այս ոլորտում բոլոր աշխատողների հաղթանակը։
Sputnik

Ապրիլի 12–ը տիեզերագնացության և ավիացիայի միջազգային օրն է, այն նշում են Երկրի ու Միջազգային տիեզերական կայանի վրա։ Այսօր լրանում է Տիեզերք կատարած մարդու առաջին թռիչքի 59 տարին։ Տիեզերք մեկնած առաջին մարդը Յուրի Գագարինն էր։

Մեր մոլորակի հայտնի ու անհայտ վայրերը տիեզերքից . Google Earth-ի ֆոտոշարքը

Անկախ ազգությունից մոլորակի բոլոր բնակիչների համար Յուրի Գագարինը  հերոս է, յուրաքանչյուր ոք հեշտությամբ կճանաչի նրա ժպտերես դեմքը, նա միշտ ոգեշնչելու է տիեզերագնացների նոր սերունդներին։

Առեղծվածային ազդանշաններ տիեզերքից. բացահայտվել է «այլմոլորակային ուղերձների» բնույթը

Ի դեպ, կորոնավիրուսի համավարակի պատճառով մեկուսացվածներին և ինքնամեկուսացածներին տիեզերագնացները կարող են ներկայացնել՝  ինչպես ամիսներով ինքնամեկուսացման մեջ ապրել։ Այս առումով արժե տիեզերագնացներից դիմացկունություն, ուժ, անսպառ եռանդ ու հաղթանակի հանդեպ հավատք ունենալ սովորել։