Մարզերից մի քանիսում ու Արցախում ձյուն կգա. եղանակի տեսություն

Մայրաքաղաք Երևանում, ըստ օդերևութաբանների կանխատեսումների, առաջիկա մի քանի օրերին առանց տեղումների եղանակ է լինելու:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի - Sputnik. Այսօր Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում, վաղը՝ ապրիլի 13-ին, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վրկ։ Տեղեկությունը հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Ըստ հաղորդագրության՝ Հայաստանում օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, այնուհետև աստիճանաբար գիշերը կբարձրանա 7-9, ցերեկը՝ 5-6 աստիճանով։

Մարզերից մի քանիսում ու Արցախում ձյուն կգա. եղանակի տեսություն

Երևան քաղաքում ապրիլի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +12-ից +14, գիշերը՝ -1-ից +1 աստիճան:

«Խստագույնս հորդորում եմ մնալ տանը և չմասնակցել եկեղեցական արարողությունների». պարետ