ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի- Sputnik. Մարտունու ԲԿ֊ի բժիշկների կորոնավիրուսով չեն վարակվել։ Facebook-ի իր պաշտոնական էջում ուրախալի լուրը հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ նշելով, որ նրանց թեստավորման արդյունքները բացասական են եղել։
«Այսինքն՝ մեր այն բժիշկների մոտ, ովքեր անմիջապես բուժել ու բնականաբար շփվել էին պացիենտի հետ, կորոնավիրուս չի հայտնաբերվել»,- գրել է մարզպետը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գեղարքունիքում կորոնավիրուսով վարակված քաղաքացին որոշ ժամանակ բուժում է ստացել Մարտունու բուժկենտրոնում։ Համայնքի ղեկավար Արմեն Ավետիսյանը նշել էր, որ կորոնավիրուսով հիվանդ քաղաքացուն բուժած բժիշկն ու բուժքույրը թեստ են հանձնել։
Մարտունու ԲԿ–ն անցել է փակ ռեժիմի, բժիշկները թեստավորվում են. վարակվածն այնտեղ է բուժվել
Իր հերթին ԲԿ-ի ղեկավարը Անդրանիկ Հարությունյանը տեղեկացրել էր, բուժկենտորնում 57 բժիշկ կա։ Հավելել էր, որ ապահովության համար հիմա փակ ռեժիմի են անցել, որ եթե ԲԿ–ի ներսում արդեն վարակվածներ լինեն, շրջանակը չմեծանա։ Տնօրենը հայտնել էր նաև, որ բուժաշխատողները կորոնավիրուսի ախտորոշման թեստավորումներ են անցնում։