Ի՞նչ է փոխվելու մեր կյանքում ապրիլի 13-ից հետո. պարետի նոր որոշումը

Միայն մեկ օր թույլատրվելու է անձանց տեղաշարժը մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ պարտադիր ինքնամեկուսացման վայր մեկնելու կամ վերադառնալու նպատակով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի-Sputnik. ՀՀ փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանը նոր որոշում է ընդունել։ Այսպես՝ ապրիլի 13-ից տնտեսական գործունեությունը թույլատրվելու է մշակող արդյունաբերության հատվածում, մասնավորապես՝ թույլատրվելու են ծխախոտային արտադրատեսակների արտադրությունը, ցեմենտի, կրի, գիպսի և գաջի, նաև բետոնից, ցեմենտից և գիպսից շինվածքներիմ մետաղե կոնստրուկցիաների և դրանց մասերի արտադրությունը։

Արցախում ևս արտակարգ իրավիճակ է հայտարարվել

«Այսօր ընդունված որոշմամբ փոփոխություններ են կատարվել ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեության տեսակների նկատմամբ ժամանակավոր սահմանափակումներում»,- Facebook-ի իր պաշտոնական էջում գրել է Ավինյանը։

Գրեթե ամբողջությամբ հանվում են նաև շինարարությանը վերաբերող սահմանափակումները, բացառությամբ ավարտական փուլի աշխատանքներից, իսկ մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեության հատվածում թույլատրվում են ճարտարագիտական գործունեությունը և դրա հետ կապված տեխնիկական խորհրդատվությունները։

Առաջիկա տոներին ու հիշատակի օրերին քաղաքացիները չեն մասնակցի. ՀՀ վարչապետ

Պարետի ընդունած որոշմամբ՝ միայն մեկ օր՝ ապրիլի 14-ին ժամը 00:01-ից մինչև 23:59-ը թույլատրվելու է անձանց տեղաշարժը մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ պարտադիր ինքնամեկուսացման վայր մեկնելու կամ վերադառնալու նպատակով։