«Խստագույնս հորդորում եմ մնալ տանը և չմասնակցել եկեղեցական արարողությունների». պարետ

Вице-премьер Тигран Авинян на заседании правительства Армении (24 октября 2019). Еревaн
Հայ առաքելակական եկեղեցու հետևորդների, այդ թվում Ավինյանի համար Զատիկն առավել կարևոր տոներից մեկն է, սակայն կշեռքի նժարին մարդկանց առողջությունն ու կյանքն է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik․ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը Facebook-ի իր էջում շնորհավորել է բոլորին Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնի (Զատիկ) առթիվ ու խնդրել մնալ տանը, չնայած այն բանին, որ Հայ առաքելակական եկեղեցու հետևորդների, այդ թվում իր համար Զատիկն առավել կարևոր տոներից մեկն է:

«Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման շղթաների անկանխատեսելիությունն ու հավանական վտանգները՝ խստագույնս հորդորում ու խնդրում եմ վաղը փողոց դուրս չգալ, մնալ տանը և չմասնակցել եկեղեցական արարողությունների: Եկեք այս տարի այս նվիրական տոնը նշենք տանը՝ մեր ընտանիքի անդամներով շրջապատված»,–գրել է Ավինյանը:

Պարետը վստահ է, որ բոլորն էլ կհասկանան, որ այս կոչն անում է հանրային առողջությունը և անվտանգությունը պահպանելու նպատակով:

Пресс-секретарь Первопрестольного Святого Эчмиадзина иерей Ваграм Меликян
Տեր Վահրամ քահանա. «Սուրբ հաղորդության խորհուրդն այլ է, հնարավոր չէ այն մատուցել առցանց»

Նա ընդգծել է, որ ցանկացած պարագայում ոստիկանությունը կանխելու է բոլոր մարդկային կուտակումները:

Հիշեցնենք, որ վաղը`ապրիլի 12–ին, Հայ առաքելական եկեղեցին նշում է 5 տաղավար տոներից մեկը` Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը։

Հիշեցնենք նաև, որ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով մարտի 16–ից ապրիլի 14–ն արտակարգ դրություն է սահմանված։ Տիգրան Ավինյանն այսօր վարչապետի մոտ կայացած խորհրդակցության ժամանակ առաջարկել է արտակարգ դրության ժամկետը երկարացնել 30 օրով։

Հայաստանում այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 977 դեպք է գրանցվել։ Ունենք 13 մահ։ 

Կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձյալ ավելացել է. Փաշինյանը նոր թիվ ասաց