Այլևս «պարծենալու» տեղ չունեն. կորոնավիրուսը հասավ նաև Գեղարքունիք

Կորոնավիրուսին հաջողվել է մուտք գործել նաև միակ մարզ, որին մինչ այս հաջողվում էր պաշտպանվել վարակից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Գեղարքունիքի մարզն այլս կորոնավիրուսից զերծ մնացած միակ մարզը չէ։ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է, որ մարզում կորոնավիրուսով վարակման մեկ դեպք է գրանցվել

«Ցավոք, մենք այլևս միակը չենք»,–գրել է մարզպետը։

Նշենք, որ մինչ այսօր Գեղարքունքում կորոնավիրուսով վարակման որևէ դեպք չէր արձանագրվել, չնայած հարևանությամբ գտնվող բոլոր մարզերում արդեն իսկ վարակման դեպքեր կային դեռ նախորդ ամսից։

Հիշեցնենք` Հայաստանի Հանրապետությունում այսօրվա դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 977 դեպք։ Ունենք 13 մահ։

Կորոնավիրուսով վարակվելու դեպքերի մեծամասնությունը գրանցվել է երևանում, սակայն վարակը տարածված է նաև մարզերում։

Կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձյալ ավելացել է. Փաշինյանը նոր թիվ ասաց