Հրդեհ Երևանում. փրկարարներն ավտոտնակի նկուղում գտել են 73-ամյա տղամարդու այրված դի

Դեպքը տեղի է ունեցել Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 75 շենքի մոտակա ավտոտնակներից մեկում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի — Sputnik. Երեկ երեկոյան Երևանի Անդրանիկի փողոցի ավտոտնակներից մեկի նկուղային հարկում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով 73-ամյա մի տղամարդ մահացել է։ Տեղեկությունը հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Մոսկվայի ծերանոցում բռնկած հրդեհից տուժել է 86-ամյա Յուրի Միրզոյանը

«Ապրիլի 10-ին, ժամը 20:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 75 շենքի մոտակա ավտոտնակներից մեկում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է ավտոտնակներից մեկի նկուղային հարկում: Այն մեկուսացվել է ժամը 20:46-ին, մարվել՝ 21:23-ին:

Փրկարարները նկուղում հայտնաբերել են Արամ Ա.-ի (ծնված 1947 թ.) այրված դին և դուրս բերել:

Հրդեհի հետևանքով այրվել են կենցաղային իրեր (մոտ 25 խմ) և աղբ:

Հրդեհ է բռնկվել Մոսկվայում կառուցվող հիվանդանոցում. բանվորներից մեկը մահացել է. տեսանյութ