ՌԱԴԻՈ

«Համավարակից տևական ժամանակ զերծ մնալը երջանիկ պատահականություն էր». Գեղարքունիքի մարզպետ

Губернатор Гегаркуника Гнел Саносян
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել մարզում գրանցված կորոնավիրուսի առաջին դեպքի հանգամանքներին և դրանով պայմանավորված կանխարգելիչ միջոցառումներին։ Գեղարքունիքի մարզը Հայաստանում միակն էր, որտեղ կորոնավիրոսը դեռ չէր թափանցել։
Sputnik
«Համավարակից տևական ժամանակ զերծ մնալը երջանիկ պատահականություն էր». Գեղարքունիքի մարզպետ
«Համավարակից տևական ժամանակ զերծ մնալը երջանիկ պատահականություն էր». Գեղարքունիքի մարզպետ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի փոխանցմամբ` Գեղարքունիքի մարզի պարագայում համավարակից տևական ժամանակ զերծ մնալը երջանիկ պատահականություն էր։ 

Пробирка с тестом на коронавирус в руках у сотрудницы в медицинской лаборатории
Այլևս «պարծենալու» տեղ չունեն. կորոնավիրուսը հասավ նաև Գեղարքունիք

«Քանի որ ի ուրախություն մարզի բնակիչների` մենք երկար ժամանակ չունեինք նման խնդիր, փորձեցինք ավելի խիստ վարվել մարզի ելքերի ու մուտքերի մոտ և որոշակի ժամանակ կարողացանք վարակից զերծ պահել մարզը` չնայած գիտակցում էինք, որ իրադրությունը չի կարող հավերժ տևել, քանի որ ամբողջ Հայաստանում կա համավարակի տարածում, և այն հասավ նաև Արցախ»,– նշում է մարզպետը։

Կորոնավիրուսի հետ կռիվ տվող հայ բժիշկները. բացառիկ տեսանյութ

Գնել Սանոսյանը ցավով նշում է այն հանգամանքը, որ արդեն մեկ դեպք գրանցվել է Գեղարքունիքի մարզում։ Նրա տեղեկացմամբ` պացիենտը մեկ շաբաթից ավելի բուժում է ստացել մարզային բուժհիմնարկներից մեկում, ունեցել է թոքաբորբ և երիկամի հետ կապված խնդիր։ Թոքաբորբի հետ կապված կա դրական ընթացք, գրեթե վերացել է, իսկ երիկամի համար նրան ուղարկել են Երևան հետազոտման։ Քանի որ պացիենտն ուներ թոքաբորբ, ստուգվել է և վարակի փաստն արձանագրվել էր «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում։

«Եթե մեր մարզի բնակչությունը հետևի պարետատան ցուցումներին, հիգիենայի կանոններին, պահպանի սոցիալական հեռավորության հորդորը, ապա կարծում եմ` կկարողանանք զերծ մնալ համավարակի տարածումից։ Քանի որ գյուղատնտեսական աշխատանքներն արգելված չեն, բաց դաշտում աշխատելն առանձնապես չի խանգարի բնակիչներին, իհարկե, չմոռանալով սահմանափակումների հանգամանքը»,– նշում է մարզպետը։

Գնել Սանոսյանի փոխանցմամբ` մարզպետարանն աշխատում է շուրջօրյա գրաֆիկով, այնտեղ միշտ կան հերթապահներ, աշխատում են թեժ գծերը, փորձ է արվում սոցիալական ցանցերի էջերով ու մարզային լրատվամիջոցներով բնակիչներին փոխանցել համապատասխան ցուցումներն ու տեղեկությունները։ Մարզպետարանը վերջին օրերին բավական խիստ է աշխատել հատկապես մարզի ելքերում և մուտքերում` չնայելով մարդկանց դժգոհություններին։ Օրվա ընթացքում 200-300 մեքենա հետ է ուղարկվել, որովհետև տեղաշարժի հիմնավորումներն ու այցերի նպատակները համոզիչ չեն եղել։ Նման աշխատելաոճն, ըստ մարզպետի, կշարունակվի։

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ–ի ծննդատունը վերածվել է ինֆեկցիոն կենտրոնի