Երևանյան խաչմերուկներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն է եղել

Փոփոխությունից հետո Արշակունյաց պողոտայի ու Նժդեհի փողոցի խաչմերուկի լուսացույցերը կաշխատեն դեղին թարթող ռեժիմով:
Sputnik

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության կազմակերպման փոփոխություն է տեղի ունեցել Արշակունյաց պողոտա - Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում։

«Փոփոխությունը կատարվել է տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով: Արշակունյաց պողոտա - Գարեգին Նժդեհի փողոց խաչմերուկում ռետինե կարճասյուների միջոցով կտեղակայվի համապատասխան տրամագծով շրջան և երթևեկությունը կկազմակերպվի շրջանաձև»,–նշված է հաղորդագրության մեջ։

Երևանյան խաչմերուկներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն է եղել

Վերոնշյալ խաչմերուկում լուսացույցերը կաշխատեն դեղին թարթող ռեժիմով:

Ոստիկանությունը վարորդներին հորդորում է լինել ուշադիր և զիջել շրջանաձև երթևեկության հատվածի տրանսպորտային միջոցներին:

Երևանի 2 խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի