Տեղումները մեկ օրով կվերադառնան․ եղանակի տեսություն

Երևանում տեղումները կլինեն անձրևի, իսկ լեռնային շրջաններում ձյան տեսքով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր Հայաստանի առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։

Տեղումները մեկ օրով կվերադառնան․ եղանակի տեսություն

Ապրիլի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիսարևելյան՝ 3-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն ապրիլի 11-ի գիշերը կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Երթևեկության փոփոխություն կկատարվի Արշակունյաց - Գարեգին Նժդեհ խաչմերուկում. տեսանյութ

Երևանում ապրիլի 11-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Ապրիլի 12-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին կգրանցվի +10-ից +12, երեկոյան՝ +4-ից +6 աստիճան։