Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 1,7 միլիոնը

Կորոնավիրուսի համավարակը մոլորակի ավելի ու ավելի մեծ տարածք է զբաղեցնում։ Վարակի տարածման ցուցանիշներով առաջատար են ԱՄՆ-ն և երկու եվրոպական երկիր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 ապրիլի – Sputnik. Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցում է 1,7 միլիոնը։ Այսօր նոր տվյալները հրապարակել է Worldometer համաշխարհային վիճակագրությունների կայքը։

Կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձյալ ավելացել է. Փաշինյանը նոր թիվ հայտնեց

Ապրիլի 11-ի դրությամբ վտանգավոր վիրուսով աշխարհում վարակվել է արդեն 1 701 335 մարդ, մահացել է 102 830 պացիենտ, առողջացել են 376 832-ը։

Վարակի տարածման ամենաբարձր ցուցանիշները դիտարկվում են ԱՄՆ-ում, Իսպանիայում և Իտալիայում։

ԱՄՆ-ում վարակվածների թիվը կազմում է 503 177 մարդ։ Այդ երկրում կորոնավիրուսի զոհ է դարձել 18 761 պացիենտ։

Կորոնավիրուսի հետ կռիվ տվող հայ բժիշկները. բացառիկ տեսանյութ

Վարակվածների թվով երկրորդ տեղը զբաղեցնում է Իսպանիան՝ 158 273։

Այստեղ COVID-19-ից արդեն 16 081 մարդ է մահացել։

Երրորդ տեղում Իտալիան է, որտեղ վարակվել է 147 577 մարդ։ Համավարակն այս երկրում 18 849 մարդու կյանք է խլել։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)մարտի 11-ին նոր COVID-19 կորոնավիրուսի բռնկումը հայտարարել է համավարակ։ Կազմակերպությունը բոլոր պետություններին կոչ է արել միավորվել վարակի դեմ պայքարում։

Պարետն առաջարկել է ևս 30 օրով երկարաձգել արտակարգ դրության ռեժիմը