Ինչ–որ անձինք Նիկոլ Փաշինյանի անունից զանգում են քաղաքացիներին

Ազգային ժողովի փոխնախագահը տեղեկացնում է, որ ոմանք օգտագործում են վարչապետի` քաղաքացիներին զանգահարելու տեսանյութի ձայնագրությունը և մարդկանց զանգում փակ համարից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը դիմել է իրավապահներին։ 

«Վերջին օրերին ինչ-որ անձինք փակ համարից զանգահարում են քաղաքացիներին և օգտագործելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիներին զանգահարելու տեսանյութի ձայնագրությունը՝ ձայնի միջոցով փորձում տպավորություն ստեղծել, թե իբր վարչապետը զանգահարել է իրենց:
Տվյալ փաստի առթիվ արդեն դիմել եմ իրավապահներին»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Հիշեցնենք` մարտի 27-ին ու 28-ին Փաշինյանը զանգում էր պատահական հեռախոսահամարներով և զրուցում քաղաքացիների հետ։