ՀՀ քաղաքացիների չորրորդ խումբը Վրաստանից գալիս է Հայաստան. լուսանկարներ

Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների հերթական խումբը շուտով հայրենիքում կլինի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Վրաստանում Հայաստանի դեսպանությունն այսօր` ապրիլի 10-ին, ՀՀ քաղաքացիների չորրորդ խմբին ճանապարհեց Հայաստան։

Տուգանքը` 3000 լարի. Վրաստանը նոր կանոններ է սահմանել իր տարածք մտնող բեռնատարների համար

«Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 26 քաղաքացիների մեկնումը հայրենիք»,– նշված է դեսպանության հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք, որ Վրաստանի Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով դեռևս փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։

Թուրքիայում գտնվող ՀՀ 73 քաղաքացիներ Վրաստանի տարածքով վերադառնում են Հայաստան